Այսօր Երևանում՝ ժամը 21։40-ի սահմաններում, Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության մոտ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Վրեժ Մարգարյանի վարած «Kia» մակնիշի և 25-ամյա Արսեն Գալստյանի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով «BMW X5»-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մհեր Միրզոյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի վրա։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկը կոտրել է էլեկտրահաշվիչի ցուցանակը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է, արդյոք վթարի հետևանքով վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ կան, քանի որ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ կա վիրավոր։