Հետևեք մեզ։

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով

10:23, 04 մարտ 2024
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել է ռուսների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար ներկայացված փաթեթում 6 հոգու անուն է ներառված։

Այս մասին ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության տարածած փաստաթղթում։


Ուղղիչ գաղութի ղեկավար Վադիմ Կալինինը, որտեղ մահացել է Ալեքսեյ Նավալնին, ներառվել է Կանադայի պատժամիջոցների ցուցակում։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ-Նեն ինքնավար շրջանի ղեկավար Իգոր Ռակիտինը, ինչպես նաև Ալեքսանդր Վորոպաևը, Մարինա Բոբեկը, Եկատերինա Ֆրոլովան և Կիրիլ Նիկիֆորովը։