Հետևեք մեզ։

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը նույնպես հայտնվել է ադրբեջանցի վանդալների թիրախում

10:27, 04 մարտ 2024
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը նույնպես հայտնվել է ադրբեջանցի վանդալների թիրախում

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նա նշել է, որ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019թ. ապրիլի 7-ին։

«Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-հավելել է նա։