Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Առավոտյան տեղի բնակիչները ուժեղ ցնցումներ են զգացել։ Զգուշացնող ազդանշանն անմիջապես անջատվել է, և մարդիկ դուրս են եկել փողոց։
Ինչպես նշում է թղթակիցը, Ալմաթիի բնակիչներն իրենց հեռախոսներով ծանուցում են ստացել երկրաշարժի մասին։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալմաթիի ժամանակով 11:22-ին (Մոսկվայի ժամանակով 9:22-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ հարավ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։