Հետևեք մեզ։

Ցանկանում եմ «ընդհանուր ուղի հարթել» Չինաստանի հետ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Մակրոնը` Չինաստանի նախագահին

19:35, 06 ապրիլ 2023
Ցանկանում եմ «ընդհանուր ուղի հարթել» Չինաստանի հետ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Մակրոնը` Չինաստանի նախագահին

Չինաստանի նախագահի` Ռուսաստան այցից հետո Չինաստան է մեկնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

 

«Ավելի քան երեք տարի անց դուք կրկին պետական ​​այցով ժամանեցիք մեր երկիր: Այդ ամբողջ ժամանակ միջազգային իրադրությունը եղել Է չափազանց անկայուն, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ չին -ֆրանսիական հարաբերությունները պահպանել են իրենց զարգացման դրական և կայուն միտումը», - ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ` ասել է Սի Ծինփինը։

Էմանուել Մակրոնն ասել է, որ ցանկանում է «ընդհանուր ուղի հարթել» Չինաստանի հետ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ֆրանսիական լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ Մակրոնին դա չի հաջողվել։