ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն:
Նրան փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահները հետախուզում են բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է Գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին: