Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Կիրառվեց գրավ և բացակայելու արգելք:Տիրան Խաչատրյանը ազատ է արձակվում դատարանի դահլիճից»,- հաղորդել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորել էր Տիրան Խաչատրյանին: Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։