Վրաստանում՝ Թերջոլիի մունիցիպալիտետի Ձուսա գետում չորս մարդ է ջրահեղձ եղել։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու աղջիկ գնացել են Զեդա Սազանո գյուղ՝ հյուր և հյուրընկալ ընտանիքի հետ գնացել են զբոսնելու։
Աղջիկներից մեկը, որն աշակերտուհի է, գետի ջրվեժի հատվածում սահել և ընկել է գետը, նրան փրկելու համար ջուրն են նետվել չորս անձինք։ Նրանց հետ գետափին զբոսնող անձանցից մեկն ահազանգել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն։ Որոնումներից հետո փրկարարները գետից դուրս են բերել աղջկա և ևս 3 մարդու դին։ Ավելի ուշ հայտաբերվել է մեկ անձ ևս և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։