ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին «բացառապես խաղաղասիրական» էր։
«Վլադիմիր Պուտինի ուղերձը բացառապես խաղաղասիրական էր, դուք, հավանաբար, դրան ուշադրություն դարձրեցիք, և դրա հիմնական մասով այն նվիրված էր ամենակարևոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, որոնք իսկապես հուզում են Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Եվ դա հենց այդպես է: Իսկ նրանք, ովքեր այլ բան են նշում, նա իր ծրագիրն ունի»,- ասել է Մեդվեդևը Ռուսական «Գիտելիք. առաջին» մարաթոնի ժամանակ։
Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին բացառապես խաղաղասիրական էր. Մեդվեդև
15:21, 04 մարտ 2024