Ռուսաստանն ավելի շատ բարեկամներ ունի, քան թշնամիներ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ավելի շատ ընկերներ ունենք, մեկ այլ հայտնի արտահայտություն կա՝ մեր բարեկամն ու թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է»,- ասել է նա։
Նա նշել է, թե սպառնալիքները, որ փորձում են ստեղծել Ռուսաստանում, դատարկ չեն, և իշխանությունները պետք է դա նկատի ունենան։