Հետևեք մեզ։

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել է վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը

18:23, 04 մարտ 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել է վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ, իր հետ մասնակցած մյուս քաղաքացիները արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։

 

ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը ստանալու հարցում։

 

Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

 

Արդյունքում, վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։

 

Պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու բարձրաձրած հերթական խնդիրը։