Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն դիտարկում է նրան աջակցելու հնարավոր միջոցները, ասել է Ֆրանսիայի նախագահ նախագահ Էմանուել Մակրոնը չեխական Novinky պորտալին և Právo թերթին տված հարցազրույցում։
«Ի պատասխան հարցի, որ տրվել է զորք ուղարկելու մասին, ես ասացի, որ ոչինչ չի բացառվում։ Սա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորությունը, բայց մենք մտածում ենք այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար, առաջին հերթին ուկրաինական տարածքում»,- ասել է պետության ղեկավարը։
Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ Մակրոն
23:15, 04 մարտ 2024