Եվրամիության այն դեսպանները, ովքեր հրաժարվել են հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՌԴ նախագահական ընտրություններից առաջ, պետք է վտարվեն Ռուսաստանից, իսկ նրանց երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պետք է իջեցվի, սոցցանցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X-ում։
Երկուշաբթի օրը Լավրովն ասել է, որ վերջերս ՌԴ նախագահական ընտրություններից առաջ զրույցի է հրավիրել ԵՄ դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։
«Այդ դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից, իսկ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պետք է իջեցնել», - գրել է Մեդվեդևն իր հաշվում։
ԵՄ այն դեսպանները, ովքեր հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ, պետք է վտարվեն Ռուսաստանից․ Մեդվեդև
23:39, 04 մարտ 2024