Հետևեք մեզ։

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերևույթ չարաշահումներին առնչվող նյութերով քրեական վարույթ է հարուցվել

23:45, 04 մարտ 2024
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերևույթ չարաշահումներին առնչվող նյութերով քրեական վարույթ է հարուցվել

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերևույթ չարաշահումներին առնչվող նյութերի հիման վրա, որոնք ուղարկվել են Դատախազությունից, նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում: Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դրպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում,ծնողները ներկայացել էին դպրոց։  Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել և հանդիպում էին պահանջել տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշել էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են  սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել աշխատանքիցմ վերջին օրերին էլ երեք փոխտնօրեններն են միաժամանակ ազատման դիմում ներկայացրել: