ԱՄՆ-ում Գերագույն դատարանը միաձայն մերժել է Կոլորադոյի դատարանի որոշումը, որով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել էին մասնակցել փրայմերիզներին: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Գերագույն դատարանը որոշել է, որ միայն Կոնգրեսը կարող է քաղաքացիներին բացառել նախագահական ընտրապայքարից։ Դա ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության երրորդ բաժինն է, որին վկայակոչել են դատավորները․
«Մենք չեղարկում ենք այս որոշումը, քանի որ Կոնգրեսը և ոչ թե առանձին նահանգներն են պատասխանատու Սահմանադրության 3-րդ բաժնի կատարման համար»,- նշված է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մեջ։
Այսպիսով, ԱՄՆ Գերագույն դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում ԱՄՆ նահանգների դատական իշխանություններն իրավունք չունեն Թրամփին հեռացնել ընտրություններից, քանի որ դա կարող է անել միայն ԱՄՆ Կոնգրեսը։
«Սա մեծ հաղթանակ է Ամերիկայի համար», - մեկնաբանել է Թրամփը դատարանի որոշումը։