Հետևեք մեզ։

Իշխան Սաղաթելյանը մեկնել է ԱՄՆ

21:39, 06 ապրիլ 2023
Իշխան Սաղաթելյանը մեկնել է ԱՄՆ

Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

«Ապրիլի 5-ին ներկա եմ գտնվել ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտեի նոր կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ ՀՅԴ շարքերն են համալրել մի շարք նորագիրներ:

Երեկոյի ընթացքում ներկաների հետ քննարկել ենք ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությունը, պատասխանել եմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին»-նշել է Սաղաթելյանը։

 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի փոխանցմամբ, այցելության շրջանակներում նախատեսված են մի շարք քաղաքական, կուսակցական և համայնքային հանդիպումներ ինչպես ԱՄՆ-ի Արևմտյան, այնպես էլ Արևելյան ափերում, մասնավորապես, Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներում։

 

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ի երեկոյեան ժամը 7-ին՝ Բրբենքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնի մարզասրահում տեղի է ունենալու հանրային հավաք, որին սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին»: