Հետևեք մեզ։

Դաշյանի մոտ ախտորոշվել է կոտրվածք

08:58, 05 մարտ 2024
Դաշյանի մոտ ախտորոշվել է կոտրվածք

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք է ստացել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվել:

 

Ավագի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք, հսյտնում են ակումբից։ Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն:

 

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ:

 

Դաշյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու վերադարձ խաղադաշտ: