Հետևեք մեզ։

Վանաձորում լույս աշխարհ է եկել ընտանիքի 12-րդ երեխան

12:00, 05 մարտ 2024
Վանաձորում լույս աշխարհ է եկել ընտանիքի 12-րդ երեխան

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան։

 

2.800 գրամ քաշով ու 48 սմ հասակով տղայի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը, հայտնում են կենտրոնից։

 

Մանկաբույժը Նատալյա Մովսիսյանն է։Երեխային ընտանիքը տվել է Էդմոն անունը։ Էդմոնն ունի 7 քույր, 4 եղբայր: