ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի ԲԴԽ-20-Ո-49 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում: