Երեկ 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի պատից հեռացրել ն 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը:
Hayastan.news-ը բժշկական կենտրոնին հարցրեց, թե ի՞նչ պատճառով է հեռացվել հերոսի անվան վահանակը, որտեղից ճշգրտումներից հետո հայտնեցին.
«Գիտեք, այնտեղ որտեղ փակցված էր, այդ բաժնի անունը փոխվել է, այլ բաժին է դարձել` լյարդաբանական։ Հիմա այս վահանակը պլաստիկայի բաժնում` չորրորդ հարկում է փակցված, պարզապես տեղափոխել ենք այնտեղ»:
Հարցին, թե այսինքն վերականգնվել է, հաստատեցին` այո։