Հետևեք մեզ։

Big Baby Tape-ը տուգանվել է 50 000 ռուբլով

13:55, 05 մարտ 2024
Big Baby Tape-ը տուգանվել է 50 000 ռուբլով

Մոսկվայի Զ դատարանը ռեփեր Եգոր Ռակիտինին (Big Baby Tape) տուգանել է 50 հազար ռուբլով` համացանցում թմրանյութերի գովազդի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ը հայտնել են դատարանից։

 

«Դատարանը Ռակիտինին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.13-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների քարոզչություն ինտերնետի միջոցով) և պատիժ է նշանակել վարչական տուգանքի տեսքով 50 հազար ռուբլու չափով», - ասել է գործակալության զրուցակիցը։