Հետևեք մեզ։

Ծեծկռտուքի պատճառով Wizz Air-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռումինիայում

15:13, 05 մարտ 2024
Ծեծկռտուքի պատճառով Wizz Air-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռումինիայում

Մեմմինգենից Քութայիս թռչող Wizz Air-ի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ռումինիայում՝ ուղեւորների միջև ծեծկռտուքի պատճառով։

Այս մասին հայտնում է «Rustari2»-ը։

Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև։

Wizz Air-ը դեռ չի մեկնաբանել միջադեպը։