Հետևեք մեզ։

59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ապա գրպանից փող հափշտակել, հայրը հայտնել է, թե ինքնազգացողության պատճառով է ընկել

17:00, 05 մարտ 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ապա գրպանից փող հափշտակել, հայրը հայտնել է, թե ինքնազգացողության պատճառով է ընկել

Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածի 59-ամյա որդին ալկոհոլ օգտագործած վիճակում տան բակում ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ինչի հետևանքով նա ընկել է: Այնուհետև հոր ծոցագրպանից հափշտակել է 59 700 դրամը և հեռացել տնից: Որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և զանգել շտապօգնություն:

 

Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:

 

59-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: