Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզը 2024-2026 թվականների համար ստորագրվել է երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի բանակցություններից հետո։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը և Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը։
Բացի այդ, բանակցությունների արդյունքում հաստատվել է երկրների մշակույթի նախարարությունների համագործակցության ծրագիրը։ Այս փաստաթուղթը նախատեսված է նաև առաջիկա երկու տարիների համար։