Հետևեք մեզ։

Ֆրանսիական երեք ինքնաթիռ փորձել են խախտել Ռուսաստանի սահմանը․ Սու-27 կործանիչ է հանվել օդ․ ՌԴ ՊՆ

21:11, 05 մարտ 2024
Ֆրանսիական երեք ինքնաթիռ փորձել են խախտել Ռուսաստանի սահմանը․ Սու-27 կործանիչ է հանվել օդ․ ՌԴ ՊՆ

Ֆրանսիական երեք ինքնաթիռ Սև ծովում փորձել են խախտել Ռուսաստանի սահմանը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխելու համար հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ Սու-27 կործանիչ է հանվել օդ: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախները ճանաչել է որպես E-3F հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և վերահսկման. ինքնաթիռներ և Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի երկու բազմանպատակային Rafal-S կործանիչներ»,- պարզաբանել են գերատեսչությունից։

Ռուսական կործանիչի մոտենալուն պես ֆրանսիական ինքնաթիռները շրջադարձ են կատարել պետական ​​սահմանից և լքել օդային տարածքը Սև ծովի վրայով։
 
«Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտում չի եղել»,- ընդգծել են այդ երկրի ՊՆ-ից։ Սու-27 կործանիչը վերադարձել է հայրենի օդանավակայան։