Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որ երկրում է ապրելու, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ի վերջո, տարածքի (Ուկրաինայի) տերերը ոչ թե Վաշինգտոնն են, ոչ Լոնդոնը, այլ այն մարդիկ, ովքեր ապրում են այս հողի վրա: Նրանց հայրերը, պապերը, նախապապերը ապրել են այս հողի վրա, այս հողում նրանց նախապապերի գերեզմաններն են։ Այս հողի վրա նրանք են տերերը, և իրենք են որոշում, թե որտեղ ապրեն, որ երկրում... Սա կլինի ժողովրդավարական՝ ժողովրդի ընտրությունը»,- ասել է Նարիշկինը Solovyov Live-ին տված կ հարցազրույցում։
Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի, թե որ երկրում է ապրելու, դա կլինի ժողովրդավարական․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն
22:50, 05 մարտ 2024