Տեխնիկական խնդիրը երեքշաբթի մի քանի ժամվա ընթացքում հասանելիության հետ կապված խնդիրներ առաջացրեց Meta-ի Facebook, Instagram, Threads և Messenger հարթակներում: Էնդի Սթոունը՝ Meta-ի հաղորդակցության ղեկավարը, ասել է, որ «ընկերությունը խնդիրը լուծեց հնարավորինս արագ, և մենք ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»:
Հիշեցնենք, օգտատերերը հայտնում էին, որ արգելափակված են իրենց Facebook-ի հաշիվները, ինչպես նաև Threads-ն ու Instagram-ը չեն թարմացվում: WhatsApp-ը, որը նույնպես պատկանում է Meta-ին, մնացել է անփոփոխ։
Associated press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի լրագրողներին ասել է, որ գործակալությունը «տեղյակ չէ որևէ կոնկրետ ն կապի կամ խափանումների հետ կապված որևէ վնասակար կիբերակտիվության մասին»:
Լրատվամիջոցը նշել է, որ անջատումը տեղի է ունենում այն բանից առաջ, երբ Մեծ տեխնոլոգիական ընկերություններն իրենց պայմանները պետք է համապատասխանեցնեն Եվրամիության թվային շուկաների նոր օրենքին: Համապատասխանության համար Meta-ն փոփոխություններ է կատարում, օրինակ՝ թույլ տալով օգտատերերին առանձնացնել իրենց Facebook-ի և Instagram-ի հաշիվները, որպեսզի անձնական տեղեկությունները չհամատեղվեն: Պարզ չէ, թե արդյոք խափանումը կապված է որևէ նախապատրաստության հետ, որը Meta-ն կարող է իրականացնել օրենսդրական փոփոխության համար: