Հետևեք մեզ։

Կոմիտասի պողոտայում բախվել է երեք մեքենա․ կա վիրավոր․ Shamshyan.com

23:48, 05 մարտ 2024
Կոմիտասի պողոտայում բախվել է երեք մեքենա․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են BMW X6, Toyota և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանել են պարեկները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։