Հետևեք մեզ։

Հալաբյան փողոցում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել. կա զոհ և վիրավոր

09:01, 06 մարտ 2024
Հալաբյան փողոցում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել. կա զոհ և վիրավոր

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

 

Մարտի 6-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

 

Տուժածներ Վ. Ք.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Չ.-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Վ․ Ք.-ի մահը: Ս․ Չ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։