Հետևեք մեզ։

Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորների լիազորությունները դադարել են

10:02, 06 մարտ 2024
Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորների լիազորությունները դադարել են

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

«Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,-հայտնում են ԲԴԽ-ից։