Հետևեք մեզ։

Հաքան Ֆիդանը կայցելի ԱՄՆ, հանդիպում կունենա Բլինքենի և Սալիվանի հետ

10:44, 06 մարտ 2024
Հաքան Ֆիդանը կայցելի ԱՄՆ, հանդիպում կունենա Բլինքենի և Սալիվանի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը կայցելի Միացյալ Նահանգներ։
 
Reuters-ի հաղորդմամբ՝  ԱԳ նախարարը կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Այցի ընթացքում, ինչպես գրում է գործակալությունը, Ֆիդանը ամերիկացի գործընկերների հետ կքննարկի իրավիճակը Գազայի հատվածում և Ուկրաինայում, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները, F-16 կործանիչների վաճառքը և հացահատիկի գործարքը: