Հետևեք մեզ։

Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքում հրդեհի մարումից հետո հայտնաբերվել է ինքնությունը չպարզված կնոջ դի

11:23, 06 մարտ 2024
Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքում հրդեհի մարումից հետո հայտնաբերվել է ինքնությունը չպարզված կնոջ դի
 
Մարտի 5-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ինքնությունը չի հաջողվել պարզել)։
 
Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու և 1 շուն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։24-ին։ Այրվել է բնակարանի (ընդհանուր մակերեսը՝ 50 քմ) 24 քմ հատվածը։