ԱՄՆ օրենսդիրները օրինագիծ են ներկայացրել, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում, հայտնում է Hill-ը։
«Օրինագիծը կստիպի ByteDance-ին՝ TikTok-ի չինական մայր ընկերությանը, հրաժարվել հավելվածից... կամ ԱՄՆ-ում կարգելվի այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագծի հեղինակներն են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Չինաստանի Կոմունիստական կուսակցության հատուկ հանձնաժողովի նախագահ Մայք Գալահերը և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռաջա Կրիշնամուրտին։ Ըստ հրապարակման, օրինագծում ասվում է, որ TikTok-ը և ByteDance-ը «վերահսկվում են օտարերկրյա հակառակորդի կողմից»: