Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի լուսանկարը և գրել․
«Անցել է 25 տարի, բայց գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը։ Հենց քեզնով է մի ամբողջ ազգ հասկանում, որ անփոխարինելի մարդիկ կան, որ առաջնորդները լինում են հենց քեզ նման, որ հաղթանակը ծնունդ է առել քո տեսակից։
Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց, ցավոք,այսօր միայն կարող եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ Սպարապետ»։
Նշենք, որ մարտի հինգին Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան։