Հետևեք մեզ։

Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել յուրացման մեջ մեղադրվող 53-ամյա Փեյմանը

12:07, 06 մարտ 2024
Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել յուրացման մեջ մեղադրվող 53-ամյա Փեյմանը

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 5-ին Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Փեյման Ռ.-ն:

Նա 2012 թ. սեպտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:


Խափանման միջոցը՝ կալանք: