ՌԴ Կեմերովոյի շրջանի բնակիչն արտասովոր անակնկալ է մատուցել կնոջը Մարտի ութի կապակցությամբ։ 33-ամյա Սերգեյը ֆերմայից, որտեղ աշխատում է, ձիուն վերցրել է ու տարել հինգերորոդ հարկի բնակարանում ապրող կնոջ մոտ՝ իր սխալների համար ներողություն խնդրելու և նախապես Մարտի 8-ը շնորհավորելու նպատակով։
Բնակիչները, ովքեր նկատել են, որ տղամարդը ձիով մտնում է շենք, ահազանգել են իրավապահներին։ Ոստիկանությունը պարզել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին որոշել է ֆերմայից ձիուն տանել տուն՝ ընտանիքի անդամներին ցույց տալու համար։ 1,5 ժամ կենդանուն տանը պահելուց հետո վերադարձրել է ֆերմա։
Կինը չի գնհատահատել ամուսնու քայլը և ոստիկանությանը խնդրել է «զույգին« հեռացնել տնից։ Տղամարդուն ենթարկել են վարչական կալանքի։
Տեսանյութերն՝ այստեղ։