Հետևեք մեզ։

Զելենսկու կինը հրաժարվել է մասնակցել Բայդենի ելույթին Յուլյա Նավալնայայի այնտեղ գտնվելու պատճառով

13:51, 06 մարտ 2024
Զելենսկու կինը հրաժարվել է մասնակցել Բայդենի ելույթին Յուլյա Նավալնայայի այնտեղ գտնվելու պատճառով

Ուկրաինայի նախագահի տիկին Ելենա Զելենսկայան մերժել է Սպիտակ տան հրավերը՝ մասնակցելու հինգշաբթի օրվա Բայդենի ելույթին։

 

Washington post-ը գրում է, որ մերժման համար պատճառ է հանդիսացել ՌԴ բանտերից մեկում վերջերս մահացած քաղակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի տիկնոջ՝ Նավալնայայի հնարավոր ներկայությունն այնտեղ։

 

Հրապարակման մեջ նշվում է՝ ենթադրվում էր, որ հանդիպմանը ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կնստի Ելենա Զելենսկայայի և Յուլիա Նավալնայայի կողքին։