Հետևեք մեզ։

Քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել

15:15, 06 մարտ 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
Մարտի 6-ին, ժամը 08։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը: