Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, իսկ Ռուսաստանում նրանց սիրում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում», - ասել է նա՝ պատասխանելով փառատոնի մասնակիցներից մեկի հարցին, ով ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ադրբեջանցի երիտասարդների միությունը։
«Եվ նրանք ռուսներ են, և նրանք այստեղ իրենց լավ են զգում, և մենք սիրում ենք նրանց, և նրանք սիրում են մեզ, և մենք այսպես ապրել ենք դարեր շարունակ և կապրենք դարեր շարունակ», - հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների «առանձնահատուկ բնույթը»։