Հայկական ավիաընկերության Boeing 737-ը, որը Քիշ կղզուց մեկնում էր Մաշհադ, օդանավակայանից օդ բարձրանալիս տեխնիկական անսարքություն է ունեցել շարժիչներից մեկում։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Ինքնաթիռը մոտ 1,5 ժամ թռիչք է կատարել Քիշ կղզու երկնքում՝ այնուհետև բարեհաջող վայրէջք է կատարել Քիշի միջազգային օդանավակայանում։