ՀՀ-ն «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցի հստակ դիրքորոշում ունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ այդ մասին Ռուսաստանին տեղյակ են պահել պաշտոնական նամակով։
«Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։ ՀՀ դիրքորոշումը այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ծառայություն իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է Գրիգորյանը։