Գերմանիայում տղամարդը 217 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի տարբեր պատվաստանյութերով։
Թե ինչն է դրդել Մագդեբուրգի 62-ամյա բնակչին վարվել այդպես, հայտնի չէ։ Նա հրաժարվել է լրատվամիջոցներին մեկնաբանել իր վարքագիծը, բայց տղամարդը պնդում է, որ երկու տարում ընդամենը 217 ներարկում է ստացել:
Միևնույն ժամանակ, Նյուրնբերգի համալսարանի գիտնականները, իմանալով «ռեկորդակրի» մասին, խնդրել են հետազոտել նրան՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն են թողել նման քանակի պատվաստումները մարդումարմնի վրա: Զարմանալիորեն, պատվաստումների երկրպագուն իրեն շատ լավ է զգացել և առողջական խնդիրներ չի ունեցել։
Հետազոտողները նշում են, որ այդքան շատ պատվաստումներից հետո տղամարդու իմունային համակարգը շարունակել է նորմալ գործել։