Փարիզի նորաձևության շաբաթում ցուցադրվել է պայուսակ, որի 99%-ն օդ է և 1%-ն ապակի։
Նորաձև պայուսակը կշռում է ընդամենը 33 գրամ։ Այն պատրաստված է սիլիկոնային օդագել կոչվող նանոնյութից, որն օգտագործվում է NASA-ի կողմից աստղային փոշին որսալու համար: Սա աշխարհի ամենաթեթև, բայց միևնույն ժամանակ դիմացկուն նյութն է: Դրա արժեքը չի նշվում։
Փարիզյան նորաձևության մյուս «գլուխգործոցը» երկնաքարից պատրաստած հերթական անսովոր ձեռքի պայուսակն է։ Ապրանքը կշռում է գրեթե 2 կգ և կհայտնվի վաճառքում։ Նման աքսեսուարի համար անհրաժեշտ է վճարել 40 հազար եվրո։
Պայուսակների տեսանյութերն՝ այստեղ։