ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է․
««Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցի հղումներ են գալիս։ Ցավոք, կրկին մարդիկ ինձ գրում են դրա մասին։ Մարդիկ, որոնք ծանրոց չէին սպասում։
Մարդիկ, որոնք չէին էլ կարդացել, թե ինչ ա գրված, բայց կտտացրել էին հղումը։ Մարդիկ, որոնք արդեն հինգերորդ նման նամակի մասին են ինձ գրում։ Ինչ ասեմ։ Հայփոստ, մի բուռ հող առաքի, լցնեմ գլխիս»,- գրում է մեդիափորձագետը։