Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ է երկու ուղղություններով»,– ասաց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: