ՌԴ ՆԳՆ-ն Washington Examiner-ի լրագրող Թոմ Ռոգանին հետախուզում է հայտարարել՝ համաձայն գերատեսչության տվյալների բազայի:
«Թոմ Ռոգան, 8 փետրվարի, 1986 թ.: Խուզարկության հիմքերը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով», - հայտնում է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը։
Քրեական հոդվածը, որով նա ենթարկվել է քրեական հետապնդման և հետախուզման մեջ է հայտնվել, չի նշվում։
Նախկինում լրագրողին Rosfinmonitoring-ը ներառել էր «ծայրահեղականների ու ահաբեկիչների ցուցակում»։ 2018 թվականի մայիսին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր Ռոգանի նկատմամբ «ահաբեկչական» հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին Washington Examiner-ում նրա սյունակի համար, որում լրագրողը կոչ էր անում պայթեցնել Ղրիմի կամուրջը։