Հակակոռուպցիոն կոմիտեից չեն մեկնաբանում Բարձրագույն դատական խորհդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակության տարածքներում խուզարկության մասին լուրը։
Hayastan.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել․ պարզվում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ կա հարուցված, որն առնչվում է Ռուբեն Վարդազարյանին ու նրա տիկնոջը։ Հենց այդ վարույթի շրջանակում է Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն իրականացրել Վարդազարյանին պատկանող տարածքներում։