Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում բախվել են PAZ մակնիշի մարդատար ավտոբուսն ու VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու» բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի հաշվեկշռում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։