Բելգիան՝ որպես անկախ պետություն, առաջացել է մեծապես Ռուսաստանի շնորհիվ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այսօր դա այլևս նշանակություն չունի։
«Բելգիան աշխարհի քարտեզի վրա մեծ մասամբ հայտնվել է որպես անկախ պետություն՝ մեծապես շնորհիվ Ռուսաստանի և Ռուսաստանի դիրքորոշման: Բայց դա այսօր այլևս նշանակություն չունի», - ասել է պետության ղեկավարը երիտասարդների հետ երկխոսության ընթացքում:
Միևնույն ժամանակ, Պուտինը հավելել է, որ կարևոր է, որ Ռուսաստանը «աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունների իր պատմությունն ունի և, որպես կանոն, դա դրական է»։