Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դաստիարակվել է այնպիսի ֆիլմերով, ինչպիսին է ժամանակակից «Չեբուրաշկան»՝ բարի և սենտիմենտալ։
«Այսօրվա «Չեբուրաշկայի» նման ֆիլմեր, որոնք նկարահանվել են այն ժամանակ, բարի, մի փոքր սենտիմենտալ, որոնք կյանքի են կոչում մարդկային լավագույն հատկանիշները՝ բարությունը, ստեղծագործելը, մերձավորին օգնելը», - ասել է Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հարցին, թե ինչ ֆիլմերն են իրեն մեծացրել, նախագահն ընդգծել է, որ նման ֆիլմեր շատ են եղել, օրինակ՝ «Սոյուզմուլտֆիլմը» շատ լավ մուլտֆիլմեր է արտադրել, և դրանք պետք է դիտեն նաև ժամանակակից երեխաները։
«Եվ, իհարկե, երբ մարդը մեծանում է, հասունանում, մարդկանց հետ շփվելու փորձ ձեռք բերելով, սկսում է իր գնահատականներն ունենալ լավի և վատի մասին, սկսում է այլ կերպ նայել դասականներին, ժամանակակից գրականությանը. կինեմատոգրաֆիայի գործերին։ Այստեղ ինձ հետ ոչ մի արտառոց բան չի պատահել՝ ամեն ինչ բոլորի նման է»,- եզրափակել է Պուտինը։